Deutsche Welle-ը ներկայացնում է Գերմանիայի Պետական բժշկական ապահովագրության Բժիշկների դաշնային միության պատվերով անցկացված՝ բժիշկների հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին հարցման արդյունքները:
Գերմանիայի բնակիչների մեծ մասը վստահում է բժիշկներին: Հարցվածների 92%-ը բուժող բժշկի հետ հարաբերությունները համարել է լավ կամ հիանալի:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ Գերմանիայում ամենից հաճախ բժշկի են դիմում գործազուրկները: Հնարավոր է՝ նրանք պարզապես ավելի շատ ազատ ժամանակ ունեն:
Հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտը պարզել է, որ աշխատող քաղաքացիները բժշկի են դիմում տարեկան միջինում 4 անգամ, գործազուրկները՝ ավելի քան 10 անգամ: Գերմանացի ուսանողը բժշկի մոտ ընդունելության է գրանցվում տարեկան միջինում 8-9 անգամ, թոշակառուն՝ մոտ 7 անգամ:
Պետական բժշկական ապահովագրություն ունեցողները բժշկի մոտ ավելի հաճախ են ստուգվում, քան մասնավոր բժշկական ապահովագրական ընկերությունների հաճախորդները:








































