Լոնդոնաբնակ ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանին (Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ) պատկանող «Մոսեսյան և գործընկերներ» կազմակերպությունը հաղթել է Մեքքայում իսլամական հավատքին նվիրված խոշոր թանգարանի կառուցման համար անցկացված դիզայնի մրցույթում։ Այս մասին հայտնում է De Zeen պարբերականը։
5600 քառակուսի մետր տարածք կտրամադվի ցուցադրություններին՝ նվիրված իսլամի պատմությանը և Մուհամմադ մարգարեի կյանքին։ Թանգարանը կունենա նաև լսարան, գրախանութ, ուսումնական տարածք, տանիքին՝ այգի և ռեստորան։
Թանգարանը կառաջարկի հավատքի եզակի մեկնաբանոթյուն և արտացոլում միլիոնավոր մուսուլմաններին, ովքեր կայցելեն թանգարան աշխարհի տարբեր ծայրերից, և ովքեր մինչ այդ չեն ունեցել նման մշակութային հաստատություն՝ ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Թանգարանի քարերը բերվելու են աշխարհի բոլոր մուսուլմանական երկրներից: Թանգարանը կկառուցվի Մեծ մզկիթից 7 կմ հեռավորության վրա։










































