Tuesday, 23 06 2026
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը

Արմավիրցին համագյուղացուն կասկածել է նախկին կնոջ հետ սեռական կապի մեջ ու դանակի հարվածներով առողջությանը ծանր վնաս է հասցրել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:

49-ամյա Դավիթը, ում խնամքին չորս անձ կա՝ չորս երեխա, որոնցից մեկն անչափահաս է, մեղադրվել է տուժող համագյուղացու առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն ու տուժողը, լինելով համագյուղացիներ, նախկինում մտերիմներ են եղել:

2011 թվականի հունվարին Դավիթ Մ.-ի կինը առանց որևէ պատճառաբանության հեռացել է ամուսնուց: Նա մերժել է ամուսնու խնդրանքները՝ վերադառնալ, շարունակել համատեղ կյանքը:

Դավիթ Մ.-ն կասկածել է, որ նախկին կնոջ ու տուժող Հ.-ի միջև սիրային կապ է եղել: Նա պահանջել է, որ Հ.-ն այլևս իր տուն չմտնի: Հ.-ն նրա տուն չի մտել, նրա հետ այլևս չի շփվել:

2015 թվականի ապրիլին Դավիթ Մ.-ի մայրը մահացել է: Թաղման արարողությանը մասնակցելու նպատակով շատ համագյուղացիների նման Հ.-ն էլ մտել է Դավիթ Մ.-ի հայրական տուն, բայց վերջինս, նրան տեսնելով, վռնդել է:

Մայիսի 25-ին, ժամը 14-ի սահմաններում Դավիթ Մ.-ն գնացել է գյուղամեջ, որ մեկնի հարևան գյուղ՝ թունաքիմիկատներ գնելու: Երբ նա կանգնած է եղել գյուղի կանգառում, Հ.-ն նույնպես հայտնվել է գյուղամիջում:

Դավիթ Մ.-ն խուսափել է Հ.-ի հետ հանդիպումից, գնացել է մոտակա տաղավարի մոտ, որտեղ համագյուղացի տղամարդիկ  թղթախաղով էին զբաղված:

Դավիթ Մ.-ն խառնվել է հավաքվածներին՝ հույս ունենալով, որ Հ.-ն չի նկատի իրեն, այդ կերպ ինքը կխուսափի հնարավոր խոսակցությունից ու ընդհարումից:

Հ.-ն, իր հերթին, նկատելով Դավիթ Մ.-ին, ցանկացել է պարզաբանում ստանալ, թե ինչն է իրենց հարաբերությունների վատացման իրական պատճառը:

Նա մոտեցել է տաղավարին, 2-3 մետր հեռավորությունից դիմել է Դավիթ Մ.-ին, որ առանձնանան ու խոսեն: Դավիթ Մ.-ն չի ցանկացել նրա հետ առանձնանալ:

Հ.-ն կոպիտ տոնով է խոսել:

Դավիթ Մ.-ն, ըստ դատական ակտի՝ «վրեժի շարժառիթով» հանել է իր մոտ եղած դանակը, հարձակվել է տուժողի վրա, դանակով մեկ հարված է հասցրել նրա որովայնին՝ պատճառելով որովայնի առաջնային մակերեսի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ստամոքսի պատի ու լյարդի վնասումով:

Հավաքվածները միջամտել են, թույլ չեն տվել, որ կռիվը շարունակվի:

Տուժողին տեղափոխել են գյուղական ամբուլատորիա, ապա՝ մարզային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:

Ամբաստանյալ Դավիթ Մ.-ն հայտնել է, որ ինքն ու տուժողը մտերիմներ են եղել ժամանակին:

Երբ իր կինը առանց որևէ պատճառաբանության հեռացել է իրենից, բաժանվել է, ինքը փորձել է պարզել նրա հեռանալու իրական պատճառը:

Իր դուստրերը պատմել են, որ հեռանալուց առաջ մայրը նրանց ասել է, թե դեռևս 2008 թվականին, երբ տանը մենակ է եղել, իրենց գոմի դիմաց Հ.-ն դուրս է եկել իր առաջ, բռնել է իր ձեռքից: Մայրը սրանից ավել՝ ոչինչ չի ասել դուստրերին:

Բայց, ըստ Դավիթ Մ.-ի, այդքանն էլ բավական է եղել, որ ինքը հասկանա՝ նախկին կնոջ ու համագյուղացի Հ.-ի միջև կապ է եղել: Դրա հիման վրա ինքը կասկածել է Հ.-ին, պահանջել է, որ նա այլևս իր տուն չմտնի:

Մոր մահվան ժամանակ Հ.-ն եկել է ցավակցելու, ինքը նրան տեսել ու վռնդել է: Իսկ հետագայում պարզապես խուսափել է նրա հետ հանդիպումներից՝ մտածելով, թե նա իրենից հաշիվ կպահանջի կամ կռիվ կանի իր հետ:

Մայիսի 25-ին գյուղամիջում Հ.-ին տեսնելով՝ ինքը փորձել է խառնվել հավաքվածներին, որ Հ.-ից աննկատ մնա: Բայց Հ.-ն իրեն տեսել, մոտեցել է ու պահանջել է, որ առանձնանան ու խոսեն:

Ինքը հրաժարվել է:

Հ.-ն գոտկատեղից դանակ է հանել ու մետաղե պարան՝ «տրոս», և հարձակվել է իր վրա:

Պաշտպանվելու համար ինքը ոտքով խփել է Հ.-ի ձեռքին: Դանակն ընկել է գետնին:

Բայց Հ.-ն շարունակել է հարձակվել, նա հարվածներ է հասցրել «տրոսով»: Այդ հարվածներից պաշտպանվելու համար ինքը կռացել է, գետնից վերցրել է Հ.-ի դանակը, պահել է նրա ուղղությամբ: Դա էլ Հ.-ին հետ չի պահել, նա շարունակել է հարվածներ հասցնել, այդ ժամանակ էլ դանակը դիպել է նրան:

Ինքը չի էլ նկատել, թե նրա մարմնի որ մասին է դիպել դանակը: Հավաքվածներն արագ մոտեցել ու իրենց բաժանել են: Մեկն իր ձեռքից վերցրել է դանակը:

Ըստ Դավիթ Մ.-ի՝ Հ.-ն է նախահարձակ եղել, ինքը նրան հարվածել է ինքնապաշտպանության նկատառումով:

Դեպքը սկսվելու պահից ինքը գտնվել է շոկային վիճակում, չի հիշում ոչինչ:

Դատարանում, իրեն մեղավոր ճանաչելով, Դավիթ Մ.-ն ասել է, թե չի ցանկացել, որ այդպես լինի: Ստիպված է եղել պաշտպանվել, խուսափել բախումից:

Սկզբում տուժողն է հարձակվել, հայհոյել է իրեն: Ինքը փորձել է փախչել, նա «լարվել է» իր հետևից: Ինքը միշտ վախեցել է նրանից, քանի որ նա վատ ձևով է մոտեցել իրեն, նա «նամարդ է և անմաքուր»… Նրա մոտ դանակ է եղել ու «տրոս»: Նա միշտ դանակ է ունեցել մոտը, ձեռքով իր դեմ չէր կարող… Այդ օրը նա սադրել է, առաջինը հարձակվել իր վրա, նրա գործողություններն անօրինական են եղել: Հետո իրենք «բարիշել», ձեռք ձեռքի են տվել: Ինքը զղջում է կատարածի համար…

Տուժող Հ.-ն հայտնել է, որ կնոջ հեռանալուց հետո Դավիթ Մ.-ն սուտ լուրեր է տարածել, իբր ինքը սիրային կապի մեջ է եղել նրա կնոջ հետ: Դա սուտ է, նման բան չի եղել: Ինքը մի քանի անգամ փորձել է նրանից պարզել սուտ լուրեր տարածելու պատճառը, բայց նա խուսափել է իրենից…

Դեպքի օրը, գյուղամիջում հանդիպելով Դավիթ Մ.-ին, ինքը ցանկացել է պարզաբանում ստանալ: Նա չի ցանկացել առանձնանալ ու խոսել իր հետ: Իսկ երբ ինքը պնդել է պահանջը, նա գուլպայի միջից հանել է դանակը ու հարձակվել է իր վրա:

Իրենք քաշքշել են միմյանց, և Դավիթ Մ.-ն դանակով մեկ անգամ հարվածել է իր որովայնին: Սկզբում ինքը չի հասկացել, որ վնասվել է, միայն զգացել է, որ որովայնը տաքացել է: Երբ համագյուղացիներն իրենց բաժանել են, իրեն մի կողմ են տարել, տեսել է, որ արնահոսում է…

Տուժողն ամբաստանյալին քաղհայցի պահանջ չի ներկայացրել: Նա դատարան էլ չի ներկայացել, հետազոտվել են տուժողի նախաքննական ցուցմունքները:

Դավիթ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 11 ամիս 15 օր ժամկետով:

Ազատության մեջ գտնվող Դավիթ Մ.-ն կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում