ArmLur.am–ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին Էրեբունի վարչական շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ պարտքը չվերադարձնելու պատճառով առևանգվել է 38-ամյա տղամարդ:
Այսպես, ArmLur.am-ին հաջողվել է պարզել, որ նշված օրը ժամը 14:00-ի սահմաններում երեք տղամարդ առևանգել են երիտասարդի և մեկ օր պահելով Նոր Արեշի ավտոտնակներից մեկում՝ բաց են թողել: Լուրերի համաձայն՝ առևանգվածի նկատմամբ բռնություն է գործադրվել:
Կայքին հաջողվել է պարզել նաև, որ պարտապանին առևանգել են Սասունցի Դավիթ փողոցից, իսկ առևանգողն ու կազմակերպողը եղել է նրա ծանոթը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































