Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Աշխարհի նվերը՝ նաև Հայաստանին. նման շանս հետո կարող է էլ չլինել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն երեք օր աշխարհը ու հատկապես՝ մեր տարածաշրջանն ապրում են միանգամայն նոր իրավիճակում. հունվարի 16-ին Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո մեր անմիջական հարևան պետությունը ստացել է տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության միանգամայն նոր խաղացող դառնալու հնարավորություն, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի վրա: Պատժամիջոցներից ազատված Իրանի համար Հայաստանը Հարավային Կովկասում ամենահուսալի գործընկերներից մեկն է, եթե ոչ՝ առաջինը, և, վստահաբար, մեր հարևան երկիրն առաջիկայում իր կողմից ու իր մասնակցությամբ իրականացվելիք խոշոր նախագծերում ընդգրկելու է նաև Հայաստանին, քանի որ դա են պահանջում այդ պետության ինչպես՝ քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական շահերը:

Առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու խոշոր, լայնամասշտաբ նախագծերի, որոնց իրականացումը գոնե այս պահին անխուսափելի է թվում: Ու նաև այդ նախագծերի շնորհիվ, ոչ այնքան հեռավոր ապագայում մեր տարածաշրջանը կարող է ենթակվել լրջագույն վերադասավորումների, առաջին հերթին՝ ուժային կենտրոնների ազդեցության իմաստով: Ու կրկին օբյեկտիվորեն այդ վերադասավորումները տեղի են ունենալու Հայաստանի նոմինալ դաշնակից Ռուսաստանի ազդդեցության ու շահերի հաշվին:

Բնական է, որ հրապարակավ ողջունելով Իրանական ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, Ռուսաստանն իրականում, «տակից» ամեն ինչ անելու է Իրանի նոր տարածաշրջանային դերակատարությանը խոչընդոտելու համար: Ու, դժբախտաբար, իրականում այս իրավիճակում մեծ հնարավորություններ ստացած Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի «գործիքներից» մեկը՝ Իրանի դեմ ստվերային պայքարում:

Ռուսաստանն առնվազն կարող է և փորձելու է խոչընդոտել Հայաստանի ընդգրկումն այնպիսի խոշոր, առաջին հերթին՝ էներգետիկ նախագծերում, որոնք կարող են նվազեցնել Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Այսօր Հայաստանի համար ստեղծվել է իսկապես բարենպաստ, գուցե աննախադեպ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ նոր, երկրի ինքնիշխանությունը վերականգնելու հնարավորություններով: Բայց այդ հնարավորություննները միևնույն ժամանակ մարտահրավերներ են, քանի որ դրանց իրագործումը պահանջում է Հայաստանի պետական շահին հետամուտ լինելու կամք, վճռականություն, ինչն օբյեկտիվորեն հակասում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին ու հաշվարկներին:

Հետևաբար, Հայաստանի այսօրվա քաղաքական ու տնտեսական վերնախավի, ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության, հասարակական ու մտավորական բոլոր շերտերի գերխնդիրը պետք է լինի՝ գտնել այն բանաձևերը, գործիքներն ու մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան առավելագույնը քաղել ընձեռված հնարավորություններից՝ նվազագույնի հասցնելով Ռուսաստանի հետ հակադրության ռիսկը: Երկրորդ նման հնարավորություն Հայաստանը կարող է չունենալ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում