Ամերիկացի կիթառահար, լեգենդար Eagles ռոք խմբի համահիմնադիր և մասնակից Գլեն Ֆրեյը մահացել է կյանքի 68-րդ տարում։
Երաժիշտը մահացել է Նյու Յորքում երկուշաբթի՝ թոքաբորբից, սուր խոցային կոլիտից և ռևմատոիդ արթրիտից առաջացած բարդությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ընտանիքի ու խմբի մասնակիցների հայտարարությանը։
Eagles խումբը եղել է 1970-ականներին ամենահաջողակ խմբերից մեկը, այդ թվում՝ շնորհիվ Hotel California հիթի, որը թողարկվել էր 1976 թվականին։










































