Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը վստահ է, որ Լեոնարդո դի Կապրիոն հաջողություն կունենա «Օսկարում», տեղեկացնում է Reuters-ը:
Այդ մրցանակին Դի Կապրիոն հինգերորդ անգամ է հավակնում, մինչ այժմ նրան չի հաջողվել ստանալ այն: Այժմ նա «Փրկվածը» ֆիլմում խաղացած իր դերի համար է դարձել հավակնորդ:
Ուինսլեթի խոսքով՝ իր համար մի փոքր դժվար է, որովհետև «Լավագույն դերասան» անվանակարգին հավակնում է նաև Մայքլ Ֆասբենդերը՝ «Սթիվ Ջոբս»-ի գլխավոր դերակատարը: Դերասանուհին նույնպես նկարահանվելէ այդ ֆիլմում: Նա Ֆասբենդերի խաղը հանճարեղ է համարել, բայց ավելացրել է՝ «գուցե դա Լեոն լինի»:
Ուինսլեթը նույնպես «Օսկար»-ի հավակնորդ է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:











































