Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարոկոյի իշխանությունները հայտարարել են 2015 թվականի նոյեմբերին իրականացված Փարիզի ահաբեկչություններին մասնակցելու գործով կասկածյալներ ձերբակալելու մասին։
Մարոկոյի իրավապահ մարմինները հայտարարել են, որ ձերբակալվածները ծագումով Մարոկոյից Բելգիայի քաղաքացիներ են։ Հետաքննության տվյալներով՝ նրանք ուղիղ կապ են ունեցել նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների հետ։










































