Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն գարնանը ձեռնամուխ է լինելու Լեհաստանի տարածքում դաշինքի ՀՀՊ համակարգի համար ենթակառուցվածքների ստեղծմանը։ Այդ մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Գարնանը մենք կսկսենք աշխատանքները Լեհաստանում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի կենտրոնի համար առանցքային հատվածի ստեղծման համար»,- ասել է Սթոլթենբերգը։










































