El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Միլանի «Ինտեր»-ը ցանկանում է թիմ վերադարձնել Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո’ Օին:
Ռուսական ակումբը հարձակվողին առաջարկել է հգործող համաձայնագրի ժամեկտը երկարաձգել մինչև 2014թ. ամառ, բայց կամերունցին առայժմ հրաժարվում է ընդունել առաջարկը: Միլանյան ակումբը ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից ու ձեռնտու առաջարկ անել Սամուելին:
Նշվում է, որ «Ինտեր»-ում սահմանված է տարեկան աշխատավարձի առավելագույն չափ, որը կազմում է 3 մլն եվրո: Պարբերականը տեղեկացնում է, որ իտակալան ակումբը պատրաստ է բացառություն անել՝ աշխատավարձը բարձրացնելով հավելավճարների միջոցով:
Նշվում է նաև, որ ֆուտբոլիստին ցանկանում են իրենց թիմում տեսնել նաև ֆրանսիական «Մոնակո»-ի ղեկավարները:









































