Երևանի Շահումյանի և Մյասնիկյանի արձանների միջնամասում գտնվող պուրակը կարող է վերակառուցվել և համապատասխան շատրվանային համալիրով դառնալ Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակ:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մայրաքաղաքում ունենք Էրեբունի-Երևանի 2750-ամյակի պուրակ: Ու տրամաբանական է, որ այն ունենա շարունակություն: Արդեն իսկ կա առաջարկ, որ տվյալ պուրակի շարունակությունը հանդիսացող Շահումյանի և Մյասնիկյանի արձանների միջնամասում գտնվող պուրակը վերակառուցվի և համապատասխան շատրվանային համալիրով դառնա Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակ»,-ասել է Տարոն Մարգարյանը:











































