Kavkasia.net-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ ժամանակներս կմեկնի Դավոս, ուր մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին։ Հայտնի է, որ այս տարի Դավոսի ֆորումն անցկացվելու է «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» նշանաբանի ներքո։
Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն աշխարհի ավելի քան 100 երկրի ավելի քան 2500 հյուրեր և մասնավորապես պետությունների ու խոշոր կորպորացիաների ղեկավարներ։
Ադրբեջանի համար Դավոսի ֆորումը շատ կարևոր է, քանի որ այդ ֆորումը երկրի տնտեսություն օտար ներդրումներ ներգրավելու շուրջ բանակցություններ վարելու հարթակ է հանդիսանում, որոնցով ներկայումս շահագրգռված է պաշտոնական Բաքուն։









































