Իռլանդական Կորկ քաղաքում Apple ընկերության երկու ձեռնարկություններից տարհանվել են մոտ 5000 աշխատակիցներ՝ պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Irish Times-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջոցառումներն ընդունվել են այն բանից հետո, երբ անհայտ անձն այսօր ոստիկանությանը նախազգուշացրել է այն մասին, որ ձեռնարկություններից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված։
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում օբյեկտներում։








































