Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Յուղոտ պատառը պահելու փոխարեն

Ավագանու ընտրություններից հետո սկսված քննարկումների մեջ արդեն տեղ է գրավել նաև ավագանու մանդատները վերցնելու նպատակահարմարության հարցը: Այդ հարցին դեռևս պատասխան չեն տվել ո՛չ «Ժառանգությունը», և ո՛չ էլ ԲՀԿ-ն: ԲՀԿ-ականներն ընտրություններից առաջ հայտարարում էին, որ եթե կեղծվեն ընտրությունները, ապա ԲՀԿ-ն կարող է նաև դիտարկել մանդատները չվերցնելու, այսինքն ավագանին բոյկոտելու տարբերակը ևս: ԲՀԿ-ն երեկ հայտարարություն է տարածել ընտրությունների կապակցությամբ, որտեղ խոսվում է ընտրական մեխանիզմի անկատարության մասին, սակայն ոչ մի խոսք չկա ընտրության մասին՝ քաղաքական գնահատականի իմաստով:

ԲՀԿ-ն այս առումով խոստանում է վերլուծել իրավիճակը, ինչը քաղաքական լեզվով պարզապես նշանակում է սպասել իշխանությունների, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների պարզաբանմանը՝ տեսնելու համար, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն: Ըստ որում, չեն բացառվում նաև կառավարության կազմի շուրջ բանակցությունները: Համենայնդեպս, ԲՀԿ-ի դիրքորոշման հարցում միգուցե կարևոր նշանակություն կունենա այսօր ՀՀԿ գործկոմի նիստում կառավարության կազմի քննարկումը, որը շատ բանով ցույց կտա, թե ինչ մարտավարություն է որդեգրելու Սերժ Սարգսյանն առաջիկա ժամանակահատվածում և ինչ վերաբերմունք է ունենալու այդ ծիրում ԲՀԿ-ի հանդեպ:

«Ժառանգությունը» նախընտրական շրջանում երբեք չի ասել կամ նույնիսկ ակնարկել, որ կարող է մանդատները չվերցնել: Այստեղ երևի թե պետք է ողջունել կեցվածքի ազնվությունը: Խնդիրն այն է, որ և՛ «Ժառանգությունը», և «Բարգավաճ Հայաստանն» ունեն խորհրդարանական խմբակցություններ: Խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, որևէ բանով ավելի լավը չեն եղել, քան քաղաքապետի ընտրությունները մայիսի 5-ին: Եվ եթե այս ամենից հետո ԲՀԿ-ն կամ «Ժառանգությունը» պահում են խորհրդարանական մանդատները, իսկ Երևանի ավագանու մանդատներից հրաժարվում են, ապա սա ավելին, քան պարզապես քաղաքականության իմիտացիա, դժվար կլինի որակել: Ընդ որում, դա էլ մեղմ բնորոշմամբ: Առավել ևս, երբ արդեն իսկ կա ՀԱԿ-ի քայլը՝ Երևանի ավագանին 2009 թվականից բոյկոտելու առումով: Դա չունեցավ ոչ մի էական քաղաքական նշանակություն: Ինչ վերաբերում է միասնական բոյկոտի ուժին՝ եթե բոյկոտեն թե՛ «Ժառանգությունը» և թե ԲՀԿ-ն, ապա այստեղ էլ պատկերացումները, մեղմ ասած, չափազանցված են, որովհետև այդ բոյկոտը որևէ մեկը չի նկատելու, լրատվամիջոցներից և հենց իրենց՝ բոյկոտողներից բացի։ Առաջին հերթին հենց այն պատճառով, որ այդ ուժերը պահում են խորհրդարանական մանդատները, որոնք ըստ էության առավել յուղոտ պատառ են: Իսկ երբ յուղոտ պատառը պահում ես, ու բոյկոտում ես դիետիկը, ապա դա հազիվ թե որևէ ազդեցիկ տպավորություն գործի հասարակության և քաղաքական կյանքի մասնակից սուբյեկտների վրա:

Այնպես որ, հարցն ընդամենը աշխատանքի գնալ-չգնալու տիրույթում է, և այդ հարցը լուծելիս՝ և՛ ԲՀԿ-ն, և՛ «Ժառանգությունը» չարժե որ ծանրաբեռնեն հանրային լսողությունն ավելորդ աղմուկով: Եթե աղմկել, ապա գոնե ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի անօրինականությունների, ատկատների, Երևանի թալանի շուրջ, որի մասին ԲՀԿ-ն չորս տարի շարունակ հետևողականորեն լռեց՝ լինելով ավագանու անդամ: Բոյկոտն ընդամենն այդ հանցանքների մասին լռելու լեգիտիմությունն է ապահովելու, ուրիշ ոչինչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում