Հունվարի 14 -ին Պրահայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ավանդական ամանորյա տոնական ձեռնարկ, որին մասնակցել են Չեխիայում բնակվող 40-ից ավելի երիտասարդներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացմ ան խոսքով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Դեսպանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և հակիրճ ամփոփել 2015 թվականին իրականացված ծրագրերը` գոհունակությամբ ընդգծելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում Չեխիայում իրականացված ծրագրերին: Երիտասարդներին ողջույնի խոսքեր են հղել նաև Չեխիայի Վիսոչինայի մարզի «Ուրարտու» չեխ-հայկական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը և «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Միջոցառմանը մի խումբ երիտասարդներ Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-ր դ տարելիցի միջոցառումները համակարգող «ԱՊՐԻԼ 24» կոմիտեի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով` Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու և աջակցելու համար: