Walt Disney Co.-ն տեսախաղերի ստեղծող Electronic Arts ընկերության հետ կնքել է համակարգչային խաղերի արտադրման պայմանագիր, որի գործողությունները տեղի են ունենում «Աստղային պատերազմներ» ֆիլմի տիրույթում: Այս մասին հայտնել է Electronic Arts-ի թոփ-մենեջերներից մեկը ընկերության պաշտոնական բլոգում:
Ավելի վաղ Disney-ը որոշում էր կայացրել փակել խաղի ստեղծող LucasArts ընկերությունը:
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Electronic Arts-ը զբաղվելու է անհատական համակարգիչների համար խաղերի ու խաղային հավելվածների ստեղծմամբ, իսկ Disney-ը խաղեր է ստեղծելու սոցցանցերի ու բջջային հարթակների համար:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում:






































