Մադրիդի «Ռեալ»-ի հարձակման գծի եռյակը 5 գոլ է խփել «Սպորտինգ»-ի դեմ հանդիպմանը: Քրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման մեկական դուբլ են ձևակերպել, իսկ Գարեթ Բեյլն իր ակտիվում մեկ գոլ է գրանցել:
Ներկայումս նշված ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ 45 գոլ են խփել ընթացիկ առաջնությունում, «Ռեալ»-ի ակտիվում 57 գոլ է գրանցվել:
«Բարսելոնա»-ն՝ «արքայական ակումբ»-ի սկզբունքային հակառակորդը, թիմի բոլոր խաղացողների ջանքերով դեռ 50 գոլ է խփել:









































