Wednesday, 01 07 2026
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը

Որոշ դպրոցների տնօրենների՝ իրենց վերապահած ճոխ ու չհիմնավորված հավելավճարների մասին

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Երբ դպրոցները սկսեցին ֆինանսավորվել աշակերտ թվով ու դարձան ՊՈԱԿ-ներ, դրանք հայտարարվեցին ինքնակառավարվող ու ինքնավար ուսումնական հաստատություններ, որոնք պետք է ունենային կառավարման խորհուրդներ և դպրոցի տնօրենը հաշվետու էր լինելու կառավարման խորհրդին: Փաստն այն է, որ, ցավոք, ոչ կառավարման խորհուրդները տեր կանգնեցին իրենց կոչմանը, ոչ՝ ինքնավարությունն ու ինքնակառավարումը կայացավ: Տնօրենին տրվեց իրավական նորմերի և հրամանների կիսափաթեթ, որով ֆինանսավորման նորմատիվները սահմանվեցին կիսատ-պռատ, ոչ այնպիսին, ինչպիսիք ունեինք այն ժամանակ, երբ ուսումնական հաստատությունները պարզապես պետական էին ու ամեն քայլ թելադրվում էր վերևից: Ինչո՞ւ եմ ասում կիսափաթեթ, որովհետև գործող 13.06.2002 թվականի նորմատիվներով, որը տարեցտարի սեղմվում է, ի նկատի ունեմ փոխտնօրենների, սպասարկող անձնակազմի կրճատումները, չի սահմանվում, թե, օրինակ, դասղեկի, մեթոդ միավորման նախագահի ու ուսուցիչների գրավորների համար լրացուցիչ վարձատրության համար որքան պետք է նախատեսվի: Սա ֆինանսական վարչությունների ձեռքերին ազատություն է տվել, ասում են նորմատիվ փաստաթղթով սահմանված չէ ու եթե դպրոցի բյուջեն չի բավարարում, ապա շատ հանգիստ այդ գումարները չեն նախատեսվում: Ստացվում է, որ մանկավարժ դասղեկը, մեթոդ միավորման նախագահն ու գրավոր աշխատանքներ ստուգող ուսուցիչը, նամանավանդ այսօր, երբ բոլոր առարկաներից տրվում են թեմատիկ գրավորներ, որոնք ամփոփիչ են դառնում աշակերտի համար, կարող են չվարձատրվել: Ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ դպրոցն առանց դասղեկի, մեթոդ միավորումների նախագահների, գրավոր աշխատանքներ տալու անհնար է պատկերացնել, բայց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն տալիս, սակայն պահանջում են անել դասղեկություն, ղեկավարել մեթոդ միավորում և գրավորներ տալ ու ստուգել: Այս երևույթը մարդու իրավունքների կոպիտ խախտում է :

Դպրոցի տարիֆիկացիոն ցուցակը, հաստիքացուցակն ու նախահաշիվը տնօրենի ֆինանսական գործունեության հայելին են, այդ փաստաթղթերի ուսումնասիրությունն, առանց դպրոց մտնելու, շատ խոսուն հուշում են, թե որքանով է դպրոցի բյուջեն ծախսվում կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով:

Ահա այստեղ է երևում տնօրենի ճկուն, ի օգուտ որակյալ արդյունավետ կրթության նպատակներին գործելու սրտացավ տնտեսվարությունը:

Ուսումնասիրելով Երևանի կայքում տեղադրված քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներից 158-ի ֆինանսական փաստաթղթերը՝ հաստիքացուցակները, տարիֆիկացիոն ցուցակների թվային տվյալները, ճշտված նախահաշիվները տեսնում ենք, որ բացի 35 դպրոցների տնօրեններից, մնացածն իրենց աշխատավարձերին նախատեսել են հավելումներ, որոշները՝ համեստ, որոշները՝ ճոխ: Մասնավորապես, 621 (թ.108), 554 (թ.117), 429 (թ.64) աշակերտի կրթությունը կազմակերպող տնօրեններն իրենց աշխատավարձի հավելում չեն նախատեսել, հավելումը շատ համեստ՝ 30000 դրամ են նախատեսել այնպիսի դպրոցների տնօրեններ, որտեղ աշակերտների թիվն անցնում է 1000-ից՝ թ. 8, թ.11, թ.89, թ. 131,թ.162, թ. 166,թ. 174, թ. 176: Ճոխ հավելումներ ևս կան՝ 50000-80000, այն էլ որոշ դեպքերում աշակերտների թիվը շատ հեռու է 1000-ից, օրինակ՝ 613 (թ.27) աշակերտի կրթություն կազմակերպող տնօրենը՝ 60.000 դրամ, իսկ 152 (թ.26) և 169 (թ.34) աշակերտի հետ աշխատող տնօրենները համապատասխանաբար՝ 20.000 և 30.000 դրամ հավելում են նախատեսել այն դեպքում, երբ այս դպրոցներն առանց քաղաքապետարանի ֆինանսական օգնության չէին կարող տարին փակել: Ընդհանրապես, 2015թ. 12 դպրոցներ տարին փակել են քաղաքապետարանի բյուջեի ֆինանսական օգնությամբ, որոշ դեպքերում օբյեկտիվ, որոշներում՝ տնօրենների ապիկար աշխատանքի պատճառով:

Իսկ Երևանի թ.7 դպրոցում, որտեղ սովորում են 453 աշակերտներ, տնօրենը ուսումնական գծով փոխտնօրենին նախատեսել է պաշտոնական դրույքաչափի 0.75 միավոր, իսկ իրեն ու հաշվապահին՝ համապատասխանաբար ՝ 50000 և 40000 հավելավճար, ինձ հետաքրքիր է, թե կրթության վարչության այն մասնագետը, որը կցված է Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին, տեսե՞լ է այս փաստը, թե՞ ինքն էլ է համամիտ տնօրենի հետ ու ամեն ինչ թողնվել է տնօրենի հայեցողությանը՝ հակառակ նորմատիվ փաստաթղթի, որով այդ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենը պետք է ունենար լրիվ հաստիք:

Ես իհարկե դեմ չեմ տնօրենին հավելավճար տալուն, բայց այդ գումարը պետք է տրվի ինչ-որ շոշափելի գործ անելու համար, հետևաբար, առաջարկում եմ, իրենց հատկապես ճոխ հավելավճար նշանակած տնօրենները գրավոր կերպով Երևանի քաղաքապետին զեկուցագիր ներկայացնեն, թե իրենց հատկապես ո՞ր արածն են գնահատել այդ գումարով, ընդ որում այն շահառուների համար լինի չափելի ու տեսանելի: Կարելի է որպես գնահատման չափորոշիչ դիտարկել դպրոցների ներքին և արտաքին գնահատման սանդղակներում իրենց գրաված տեղերը:

Ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն իր կանոնադրության համաձայն պետք է ապահովի Երևանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից կրթության կառավարման լիազորված մարմնի հրամանների ու պահանջների կատարումը, մասնավորապես, կրթության վարչության մասնագետը տնօրենի հետ պետք է ճշտի դպրոցների տարիֆիկացիոն ցուցակների համապատասխանությունն ընդունված նորմերին, որովհետև այդ կարևոր ֆինանսական փաստաթղթի վրա նախ ստորագրում է կրթության վարչության պետը, ապա՝ հաստատում ֆինանսական վարչության պետը: Եվ հատկապես կարող է հետաքրքրվել, թե ինչու՞ այդ հավելումը չի տարածվում բոլոր փոխտնօրենների վրա, եթե դպրոցն ունի ազատ ֆինանսական միջոցներ և բոլոր դպրոցներում հաշվապահներն արժանացել են 30000-60000 դրամ հավելավճարների:

Չճշտված փաստաթղթի վրա ստորագրություն դնելը պատվաբեր չէ պաշտոնյայի համար»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում