Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հոսեին Ջաբեր Անսարին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը ցույց տվեց, որ ԱՄՆ քաղաքականությունը, որը պատժամիջոցներն օգտագործում է որպես ճնշման գործիք, չի աշխատում։
Խոսելով Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցների մասին՝ Անսարին հայտարարել է, որ այդ պատժամիջոցները անհիմն են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով սպառազինության այն ծավալները, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է Մերձավոր Արևելքում:
«ԱՄՆ-ը ամեն տարի Մերձավոր Արևելքի երկրներին մատակարարում է տասնյակ միլիարդավոր դոլարների սպառազինություն։ Այդ զենքն օգտագործվում է պաղեստինցիների, լիբանանցիների ու եմենցիների դեմ հանցավոր պատերազմում»,- ասել է նա։
Անսարին հավելել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել կամ շփվել ԱՄՆ-ի հետ այլ հարցերի շուրջ՝ բացառությամբ իր միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերի։










































