Tuesday, 23 06 2026
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

«ՀՔԾ-ում կատարվածը ակնարկ է` ուղղված գլխավոր դատախազին, երևի թե»

«Կարծում եմ` ուղղակի իշխանությանն անհնազանդություն է եղել: Նույն ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանը պիտի քննիչին առնի, գնա Աղվան Հովսեփյանի ընդունարանում նստի, որ զեկուցեն գործի մասին: Էլ ուրիշ ո՞նց պիտի դատախազությունը վերահսկողություն իրականացի նախաքննական մարմնի նկատմամբ:

Մեր երկրում դատախազության մասին օրենքով և Սահմանադրությամբ նախաքննության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում դատախազությունը: ՀՔԾ-ի դեպքում` գլխավոր դատախազը»,- ՀՔԾ-ում կատարված փոփոխության ու Սերժ Սարգսյանի հայտարարության առթիվ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը` հավելելով. «Բնականաբար, ակնարկ է` ուղղված գլխավոր դատախազին, երևի թե»:

Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում նշանակված ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին ներկայացնելիս` արդեն նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառի մասին ասել էր. «Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»: Սերժ Սարգսյանը նաև հավելել էր, թե ՀՔԾ-ում «պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել, և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել»:

Նույն Անդրանիկ Միրզոյանը նախաքննություն էր իրականացնում «Մարտի 1»-ի, «Յոթի» գործերով քննությունների ժամանակ, և զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը նոր է նկատել, որ ՀՔԾ-ն անկախ չի: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Միրզոյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ բարձրաստիճան պաշտոնյաների և ոստիկանների կողմից վաշխառությամբ զբաղվելու և ֆինանսական բուրգի առթիվ հարուցված քրեական գործի հետ:

«Կարծում եմ` կարևորն անձերը չեն, մարդ փոխելով` բան չի փոխվի: Ինչպես ասում են` շան գլուխը խորքում ա թաղված: Մասնավորապես` նախաքննության մեջ: Նախաքննություն ու հետաքննություն տերմինները հոմանիշներ են: Երկուսն էլ նշանակում են` դատաքննությունից առաջ: Այլ երկրներում` ԱՄՆ-ում և այլն, կա միայն երկու քննություն, հետաքննություն և դատաքննություն: Նախաքննություն չկա: Այս փուլն, ըստ էության, իրականացնում է ինքնադատաստան. մարդկանց ազատությունից զրկում է ոչ պակաս կախյալ վիճակում գտնվող դատարանի միջոցով: Դատարանները անկախ չեն դատախազությունից քրգործերով և կալանքի որոշումներով, ուր մնաց թե նախաքննության մարմինը, որի վրա դատախազությունը հսկողություն է իրականացնում Դատախազության մասին օրենքով և Սահմանադրությամբ: Իսկ ՀՔԾ-ի դեպքում անձամբ գլխավոր դատախազն է հսկողություն իրականացնում»,- նշեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը:

Նրա խոսքերով` ամենացավալին այն է, որ իշխանությունը, նաև նախագահը, հենվում են նախաքննական մարմնի վրա որպես ուժային կառույցի` չհասկանալով, որ դրանով թուլացնում են դատական իշխանության անկախությունը, բնականաբար և արդարադատությունը: «Եթե այս պաշտոնանկության պատճառը իշխանությանն անհնազանդությունը չի, այլ հույսը, որ ինչ-որ բան կփոխվի, ապա սխալ է հուսալ, որ մարդուն կփոխենք ու կառույցն ավելի անկախ կդառնա, ավելի պրոֆեսիոնալ: Ընդամենն ավելի մեծ չարիք է դառնալու: Վահրամին Շահինյան շատ լավ գիտեմ, ինչպես և Միրզոյանին, երկուսն էլ պրոֆեսիոնալ են, բան չունեմ ասելու, բայց էդ պրոֆեսիոնալիզմը, ցավոք սրտի, ուղղված է լինելու «ինքնադատաստանին». ամեն գնով մարդուն առանց մեղադրական դատավճռի ազատությունից զրկել և ամիսներով քննել ու ստուգումներ անել՚:

Պարգև Օհանյանի խոսքերով` գոյություն ունեցող օրենքով դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության մարմինների վրա: Այս դեպքում խոսել անկախությունից` անգամ օրենքից չի բխում: «Հսկողություն ասելով` ի՞նչ ենք հասկանում, եթե դատախազը անգամ իրավունք ունի ցուցումներ տալու նախաքննության մարմնին: Ճիշտ է, գրավորն է պարտադիր, բայց հիմա էդ ով պիտի ասի` գիտեք, ձեր ցուցումը բանավոր ա, ուստի չենք կատարում: Բնականաբար, դա մնալու է, համակարգը մինչև չփոխվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում