Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանը կոշտ վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում լողացող հարթակի վրա՝ Jason 3 օդերևութաբանական արբանյակի արձակումից հետո։ Այս մասին հայտնել է SpaceX ամերիկյան ընկերությունն իր թվիթերյան էջում։
«Հրթիռի առաջին աստիճանը լողացող հարթակի հաշվարկված տեղում է, սակայն դա կոշտ վայրէջք էր. կոտրվել է վայրէջքի համար նախատեսված հենքը»,- ասվում է հաղորդագրությունում։
Jason 3 նոր սերնդի արբանյակն արձակվել էր Կալիֆոռնիայից։










































