Թուրք հաքերների 1923turk.com կայքի փոխանցմամբ, իրեն աշխարհի ամենավտանգավոր հաքերային խումբ` 1923 Turk-Grup հորջորջած թուրք հաքերների խումբը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իրենց թիրախում են հայտնվել հայկական ու ֆրանսիական ինտերնետային կայքերը.
«Օրեր առաջ` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել երթ, որի ժամանակ այրել են թուրքական դրոշը: Ի պատասխան այդ «անարգման»`1923 Turk-Grup հաքերային խումբը հարձակումներ է գործել հայկական ու ֆրանսիական կայքերի վրա` արգելափակելով դրանք»:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին էլ 1923 Turk-Grup հաքերային խումբը հայտարարեց, որ կոտրել է 6.713 արտասահմանյան կայք, որոնցում խոսք է գնում Հայոց ցեղասպանության մասին: