Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան հաջորդ շաբաթ Մայամիում կօրինականացնեն իրենց հարաբերությունները՝ հաղորդում է բրիտանական Sun տաբլոիդը՝ հղում կատարելով աստղային զույգին ծանոթ աղբյուրին:
Հարսանեկան արարողության ճշգրիտ օրը չի հաղորդվում, սակայն աղբյուրը նկատել է, որ արարողությանն արդեն հրավիրվել են երգչուհի Ջենիֆեր Լոպոսը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու կինը՝ Վիկտորյան, սուպերմոդել Եվա Լոնգորիան, «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:
Պարբերականի զրուցակիցը հերքել է լուրերը, թե Իգլեսիասն ու Կուրնիկովան գաղտնի ամուսնացել են մի քանի տարի առաջ:
Կուրնիկովան Մեծ սաղավարտի մրցումների կրկնակի հաղթող է զուգախաղում: Նա իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 2003թ:
Էնրիկե Իգլեսիասը իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի 8 երեխաներից մեկն է:









































