Ներդրողները չպետք է կապիտալ ներդրում կատարեն ԱՄՆ պետպարտատոմսերում՝ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը:
Ֆինանսիստը նախազգուշացրել է, որ երկարաժամկետ հարկային պարտավորություններում ներդրված միջոցները կարող են կորել: Նա հիշեցրել է, որ ցածր տոկոսադրույքները, որոնք ազգային տնտեսության կայունացմանն ուղղված ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ջանքերի արդյունք են, բացասաբար են ազդել արժեթղթերի այդ տեսակի վրա:
Բաֆեթն ընդգծել է, որ ԱՄՆ կոմերցիոն ձեռնարկությունների բաժնետոմսերը, ի տարբերություն պարտքային արժեթղթերի, ցուցաբերում են «խելամիտ գներ»:
Բաֆեթը նաև նշել է, որ ամերիկյան տնտեսության վիճակն աստիճանաբար բարելավվում է: Ֆինանսիստի կարծիքով՝ դրան մասնավորապես նպաստում են Դաշնային պահուստային համակարգի միջոցառումները: «Տնտեսությունն աճում է, սակայն ցածր տեմպերով»,- ասել է միլիարդատերը:









































