Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էր-Ռիադը համաձայնել է Թեհրանի հետ ճգնաժամի կարգավորման հարցում Բաղդադի միջնորդությանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հեռախոսազրույց է ունեցել իր հետ և համաձայնել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Իրաքի միջնորդական առաքելության նախաձեռնությանը:
«Երբ ես Իրանում էի և հանդիպեցի նախագահ Ռուհանիի հետ, հասկացա, որ Իրանի ղեկավարությունը նույնպես ողջունում է այդ գաղափարը և որևէ կերպ չի ձգտում փչացնել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները։ Սկզբունքներով աշխարհում առողջ դատողությամբ որևէ կառավարություն չի մեծացնի միջկրոնական թշնամանքի բոցերը»,- ասել է նա։











































