Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Աֆղանական TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ հրթիռակոծվել է Իտալիայի դեսպանատունը։
Դեպքի վայր են ժամանել երկրի անվտանգության ուժերն ու հրշեջները։ Ականատեսների խոսքերով՝ դիվանագիտական առաքելության շենքի պատերից թանձր ծուխ է դուրս գալիս։ Այլ մանրամասներ չեն ներկայացվել։ Զոհերի ու տուժածների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվել։






































