Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ներգրավվել են զինծառայողները: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Երկուշաբթի ելույթ ունենալով Միրանդա նահանգում՝ պետության ղեկավարը հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից Կարակասի 5 համայնքներում կսկսվի հասարակական անվտանգության ապահովման համար բանակային պարեկների ներգրավման փորձնական նախագիծը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կիրակի երկրի ներքին գործերի և արդարադատության նախարար Միգել Ռոդրիգեսը հայտարարել է, որ հանցավորության դեմ պայքարին կմիանան բոլոր տեսակի ուժերի զինծառայողները:
Վերջին տասնամյակում հանցավորությունը երկրում ձեռք է բերել ազգային աղետի մասշտաբներ: ՄԱԿ-ի տվյալներով՝ Վենեսուելան եզրափակում է բռնությամբ մահվան դեպքերի՝ աշխարհում ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների հնգյակը:









































