The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Երուսաղեմում անհայտ վանդալները պղծել են Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին, որը գտնվում է Սիոն լեռան վրա։ Վանդալները իվրիտով քրիստոնյաների հասցեին վիրավորական գրառումներ են կատարել եկեղեցու պատերին ու դռներին։
Ընդգծվում է, որ գրառումներն ունեցել են տարբեր ձեռագրեր, ինչը կարող է վկայել, որ վանդալիզմի ակտն իրականացրել են մի քանի մարդ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է այդ գործողությունները և կոչ է արել հնարավորինս շուտ գտնել մեղավորներին. «Այդ գործողություններն արժանի են պատժի։ Նման բաներ չպետք է տեղի ունենան»։
Վանդալիզմի ակտը դատապարտել է նաև Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը։










































