Մեծ Բրիտանիայի իշխանությունները ղազախստանցի ձեռքեր չունեցող նկարիչ Կարիպբեկ Կույուկովին մուտքի արտոնագիր չեն տրամադրել՝ ասելով, թե նա չի կարող մատնահետքեր հանձնել: Երկրի ներքին գործերի նախարարությունը խոստանում է ուղղել իր սխալը՝ ասելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կույուկովն ասել է, որ ցանկանում էր մասնակցել Էդինբուրգում կայանալիք միջուկային ապառազինության կոնֆերանսին, սակայն Ստամբուլում գտնվող բրիտանական հյուպատոսարանից նամակ է ստացել, որտեղ նշվել է, որ նրա կենսաբանական տվյալները, այսպես ասած, հուսալի չեն:
Հակամիջուկային ակտիվիստն ասել է. «Հնարավոր է, նրանք չեն հասկանում, որ ես հաշմանդամ եմ, կամ չեն հավատացել իմ ներկայացրած տվյալներին: Իմ դիմումում նշվում է, որ ես ի ծնե ձեռքեր չունեմ: Ես վրձինը պահում եմ բերանով կամ ոտքի մատներով»: