Բոսթոնի ահաբեկչության գործով ձերբակալված ամերիկացի Ռոբել Ֆիլիպոսը մինչև հաջորդ դատական նիստը բաց է թողնվել՝ 100 հազար դոլար գրավի դիմաց: Նման որոշում է ընդունել գործը վարող դատավոր Մերիեն Բոուլերը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
19-ամյա Ֆիլիպոսը, ով մեղադրվում է ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու մեջ, տնային կալանքի կենթարկվի և էլեկտրոնային թևնոց կկրի: Նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ոստիկանությունը Բոսթոնի ահաբեկչության գործով 3 հոգու է ձերբակալել՝ Ֆիլիպոսին, ղազախստանցի ուսանողներ Դիաս Կադիրբաևին և Ազամաթ Տաժայակովին:









































