Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում հետնապահ «Ասթոն Վիլա»-ն սեփական հարկի տակ ընդունեց ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող «Լեսթեր»-ին:
Հանդիպման 28-րս րոպեին Օկազակին առաջ մղեց հյուրերին, իսկ 33-րդ րոպեին Ռիհադ Մահրեզը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն նա վրիպեց 11-մետրանոցից:
75-րդ րոպեին Գեստեդեի գոլի շնորհիվ «Ասթոն Վիլա»-ն հավասարեցրեց հաշիվը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Անգլիայի Պրեմյեր լիգա. 22-րդ տուր. «Ասթոն Վիլա» – «Լեսթեր»՝ 1:1
Գոլերը՝ 28´ Օկազակի(0:1), 75´ Գեստեդե(1:1):
Նշենք, որ «Լեսթեր»-ն իր ակտիվում ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը: Լոնդոնի «Արսենալ»-ը տուրի իր հանդիպումը հաղթանակով ավարտելու դեպքում կշրջանցի «Լեսթեր»-ին:










































