Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հայտարարել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան «Էվերթոն»-ի հետ խաղից հետո տեղափոխվել է հիվանդանոց ծնկի վնասվածքի պատճառով:
«Դիեգոն հիմա հիվանդանոցում է. նա բուժզննում է անցնում: Արդյունքները դեռևս հայտնի չեն:
Հուսով եմ՝ նա հիվանդանոցից արագ դուրս կգրվի, և մենք կորուստ չենք ունենա»,- Հիդինկի խոսքն է փոխանցում «Goal.com»-ը:







































