Ինքնահռչակ Իչկերիա Չեչնիական Հանրապետության առաջին նախագահ Ջոհար Դուդաևի կրտսեր որդուն՝ Դեգի Դուդաևին, ում Լիտվայում մեղադրում են կազմակերպված հանցախմբին մասնակցելու, փաստաթղթեր կեղծելու և դրանք պահելու մեջ, կանգնել է Լիտվայի դատարանի առջև։ Երկուշաբթի օրն այս մասին տեղեկացրել են լիտվական ԶԼՄ-ները:
Դեգի Դուդաևը լիտվական սահմանապահների կողմից ձերբակալվել է 2011 թ. մարտի 2-ին, նրա մոտ լիտվական երկու կեղծ անձնագրեր են հայտնաբերվել: Դատախազները կասկածում են, որ Լիտվայում ապրելու իրավունք ունեցող Դուդաևը երկրից կեղծ անձնագրեր է հանել և պատվիրատուի ու կեղծ փաստաթղթեր պատրաստողների միջև միջնորդ է հանդիսացել:
Ընդ որում, նշվում է, որ անձնագրերը բավականին որակով են կեղծված, սակայն հատուկ սարքավորումով ստուգելու դեպքում կեղծիքն ակնհայտ է դառնում:
Դեգի Դուդաևի հետ մեղադրյալների աթոռին են նստել նաև նրա 3 լիտվացի մեղսակիցները, տեղեկացնում է Lrytas.lt-ն: Նրանք մեղադրվում են հանցագործ խմբավորման կազմում գործելու ժամանակ մեծ քանակությամբ փաստաթղթերի կեղծման և դրանց տպման, թմրանյութերի պահպանման մեջ:











































