Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շուրջ յոթ հազար մարդ է մասնակցել ցույցին՝ ընդդեմ բռնության և ատելության: Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը: SWR ռադիոյի տվյալներով՝ ակցիային աջակցել են 80 կազմակերպություններ, այդ թվում՝ արհմիություններ, կուսակցություններ, եկեղեցիներ և ներգաղթյալների միություններ:
Ցուցարարները կոչ են արել դիմակայել ներգաղթյալների նկատմամբ թշնամական վերաբերմունքին: Միաժամանակ ցուցարարները դատապարտել են Քյոլնում Նոր տարվա գիշերը կանանց նկատմամբ տեղի ունեցած զանգվածային հարձակումները՝ այն անվանելով «զազրելի գործողություն»:











































