Հնդկական Անդխա-Պրադեշ նահանգի իշխանությունները կանանց խտրականությանն ուղղված քայլեր են ձեռնարկել: Նրանք տեղական հաստատություններին արգելել են երեկոյան 10-ից հետո կանանց խմիչք վաճառել:
Այդ պահին բարերում, ակումբներում և այլ նմանատիպ հաստատություններում արդեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ չպետք է գտնվեն: Այդ օրենքի խախտումը հաստատության տիրոջը կզրկի ալկոհոլային խմիչքներ վաճառելու լիցենզիայից: Դրանից բացի, իշխանություններն արգելել են մինչև 21 տարեկան երիտասարդներին ալկոհոլային խմիչքներ վաճառել: Տեղական ոստիկանությունն այս միջոցները կանանց և երիտասարդների մասին հոգ տանելու ձգտմամբ է բացատրել:
Այս միջոցների կիրառման պատճառ են դարձել նաև այն հանգամանքները, որ այս պայմաններում կինն ավելի ընդունակ է պաշտպանել ինքն իրեն, ինչպես նաև օրվա երեկոյան ժամերին կանայք ավելի շատ են բռնարարքների զոհ դառնում: Անցած տարվա դեկտեմբեր ամսից Հնդկաստանում սպառնալիքի տակ է դրվել կանանց անվտագությունը։ Բռնաբարությունների զոհ են դարձել ուսանողուհիներն ու աշակերտները, երիտասարդներն ու մեծահասակները, հարուստների և աղքատների դուստրերը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ դրան ստիպված միջամտել է ՄԱԿ-ը:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռաշիդա Մանջուն օրերս հայտարարել է, որ բռնաբարությունների հիմնական պատճառը Հնդկաստանում սեռական խտրականությունն է, որի հետ կանայք ստիպված են բախվել իրենց ամբողջ կյանքի ընթացքում:
Անդխա-Պրադեշ նահանգի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների դեմ, սակայն, բողոքում են նահանգի կանանց իրավունքների պաշտպան կազմակերպությունները, որոնք պահանջում են հետևել Կալկուտայի և Մումբաիի իշխանությունների փորձին, որտեղ ալկոհոլային խմիչքների օգտագործման ոչ մի սահմանափակում չի գործում:









































