Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը կոչով դիմել է Թուրքիայի արևմուտքում ապրող քուրդ քաղաքացիներին։
Քարայըլանը նրանց ակտիվության կոչ է արել՝ կապված Թուրքիայի հարավ-արևելքում անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների հետ։ Քարայըլանն ընդգծել է, որ արդեն ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակն է, և անհրաժեշտ է դուրս գալ թուրքական զուլումի դեմ պայքարին։
Նա արևմուտքի քաղաքներում ապրող քրդերին զգուշացրել է, որ եթե իրենք (արևելքում) ընկնեն այդ պայքարում, ապա դրանից հետո կհասնի նաև արևմուտքի քրդերի հերթը, և որ նման ապագան պետք է անհանգստացնի նրանց։








































