«Սևիլյա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խեսուս Նավասը կարող է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Bild-ը հայտնում է, որ աշխարհի ու Եվրոպայի 27-ամյա չեմպիոնը Դորտմունդի ակումբում կփոխարինի Մարիո Գյոտցեին, ով պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ:
Նավասի ծառայություններով են հետաքրքրված նաև «Մանչեսթեր Սիթի»-ն և «Տոտենհեմ»-ը: Կիսապաշտպանի` «Սևիլյա»-ի հետ պայմանգրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015 թվականը: Ներկայիս ակումբի կազմում Նավասը 33 հանդիպում է անցկացրել և իր ակտիվում գոլեր չի գրանցել:








































