«Սիրիական էլեկտրոնային բանակի» (Syrian Electronic Army, SEA) ցանցահենները կոտրել են E! Online լրատվական պորտալի Twitter-յան էջն ու հրապարակել գրառում երգիչ Ջասթին Բիբերի ոչ ավանդական կողմնորոշման մասին, գրում է բրիտանական Mirror պարբերականը:
Հուրախություն կանադացի երգչի միլիոնավոր երկրպագուների՝ E! Online պորտալն ավելի ուշ հայտարարել էր, որ Բիբերի ոչ ավանդական կողմնորոշման մասին լուրերը կեղծ են եղել ու դրանք հեռացվել են օգտահաշվից:
E! Online-ի օգտահաշվի կոտրումը SEA-ի տեղեկատվական արշավի մի մասին է, որը կիբեռհարձակումներ է կազմակերպում հայտնի անձանց ու կազմակերպությունների Twitter-յան էջերի, ինչպես նաև տաբեր ԶԼՄ-ների կայքերի վրա, որպեսզի լուսաբանի Սիրիայի հակամարտությունն այն տեսակետից, որը ձեռնտու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:







































