Օսլոյից հացթուխ և նկարչուհի Քերոլայն Էրիքսոնը ստեղծել է «Աստղային պատերազմներից» Դարթ Վեյդերի տպավորիչ քանդակ, որի բարձրությունը մոտ 1,2 մ է: Աշխատանքը Էրիքսոնից պահանջել է 3 շաբաթ, ներկայումս քանդակը ցուցադրված է Օսլոյի Ringen կինոթատրոնում, հայտնում է kedem.ru-ն:
Քանդակը ստեղծելու համար Քերոլայնը նախ հավաքել է մետաղական կմախքը, հետո պատրաստել է ապագա մասնիկների կաղապարները, որոնք հետո թխել է: Որպես մասնիկների սոսինձ օգտագործվել է հալված շաքարավազ:







































