Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին հեռախոսով քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու համար արդյունավետ միջազգային միջնորդություն ստեղծելու հարցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտին:
«Քննարկվել է արդյունավետ միջազգային միջամտության ստեղծման հանձնարարությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մեխանիզմների կիրառմամբ, որի նպատակն է բոլորի կողմից՝ 2012-ի հունիսի 30-ի Ժնևի պայմանավորվածությունների հրատապ կատարմամբ սիրիական ճգանաժամի կարգավորման աջակցումը»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Սիրիայի շուրջ իրադրությունը սրվել է, Մոսկվային մասնավորապես մտահոգել է սիրիական օբյեկտներին օրերս Իսրայելի հասցրած ավիահարվածների մասին տեղեկությունը:











































