38-ամյա անգլիացի Ռեյ Սմիթն իր ընկերուհուն 148 անգամ ամուսնության առաջարկ է արել: Նա 5 ամիս սիրելիին առաջարկել է ամուսնանալ իր հետ: Այդ ամբողջ ընթացքում նա լուսանկարել է իրեն ու ընկերուհուն՝ նրանից թաքցնելով «Կամուսնանա՞ս ինձ հետ» գրությունը՝ հայտնում է spletnik.ru-ն:
«Ես ծրագրում էի ռոմանտիկ առաջարկություն անել և մտածեցի ցանկալի արտահայտությունը գրել օդապարիկի վրա: Սակայն ավելի ուշ մենք իմացանք, որ Քլերը հղի է, ուստի ես նոր ծրագիր մտածեցի»,- պատմում է Սմիթը:
Հետաքրքիր է, որ նրա 33-ամյա հարսնացու Քլեր Բրեմլին ոչինչ չի կասկածել: Նա մտածել է, որ Ռեյը պարզապես որոշել է լուսանկարել իր հղիությունը, դրա համար է այդքան շատ լուսանկարներ անում:
Քլերը ևս խոսել է իր տպավորությունների մասին. «Ինձ համար դա բացարձակապես անսպասելի էր: Բայց դա նրա ոճով է. Ռեյը սիրում է ռոմանտիկ բաներ անել: Իհարկե, ես անմիջապես «Այո» ասացի: Ինձ ժամանակ պետք չէր մտածելու համար: Ես շատ զգացմունքային եմ դարձել, բայց հղիների դեպքում դա հաճախ է պատահում»:











































