Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկիչների կողմից զավթված հյուրանոցից տարհանվել են առնվազն 63 պատանդներ, որոնցից 33-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով երկրի կապի նախարարին։
Ավելի վաղ նա հայտնել էր 33 պատանդի ազատման մասին, որոնց թվում է եղել երկրի նախարարներից մեկը։
«Կան զոհեր, սակայն մենք հստակ տվյալներ չունենք։ Գրոհը շարունակվում է, դրան մասնակցում են Բուրկինա Ֆասոյի ուժերը՝ ֆրանսիական հատուկ ծառայությունների աջակցությամբ»,- հայտնել է նախարարը գործակալությանը։ Բժիշկների տվյալներով՝ կա 20 զոհ։










































