Սիրիային սահմանակից շրջանի Իսրայելի բանակի հրամանատար Յաիր Գոլանը հայտարարել է, որ չի տեսնում պատերազմի սպառնալիք իր պատասխանատվության գոտում, չնայած Սիրիայի տարածքին հասցրած վերջին ավիահարվածներին, որոնց պատասխանատվությունը ԶԼՄ-ները դնում են Իսրայելի վրա՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք և մարզվենք, սակայն պատերազմի քամիներ չկան»,- ասել է նա:
Նշենք, որ իսրայելցի ղեկավարներից ոչ մեկը չի հաստատել կամ հերքել ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ շաբաթ լույս կիրակի գիշերը Իսրայելի օդուժը հարվածել է Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտին, իսկ մինչ այդ Սիրիայում ոչնչացրել են իրանական հրթիռներ, որոնք նախատեսված են եղել «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման համար:









































