Եվրահանձնաժողովը հետաքննություն է կատարում Apple-ի հարկային քաղաքականության վերաբերյալ, որի արդյունքներով ընկերությանը կարող է սպառնալ 8 մլրդ դոլար տուգանք: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Apple-ը կասկածվում է Իռլանդիայում դուստր ձեռնարկություններն ԱՄՆ-ի սահմաններից դուրս ընկերության ստացած եկամուտներից հարկեր վճարելուց խուսափելու համար օգտագործելու մեջ: ԱՄՆ-ի սահմաններից դուրս ընկերությունը ստանում է եկամուտների մոտ 55%-ը: Bloomberg-ի հաշվարկով՝ Apple-ը հարկ է վճարում 1,8% տոկոսադրույքով:
Եթե Եվրահանձնաժողովը Apple-ի համար հարկային ռեժիմի խստացման ամսին որոշում ընդունի՝ ընկերության համար կսահմանվի 12,5% տոկոսադրույք 64,1 մլրդ դոլար շահույթի համար, որը նա ստացել է 2004-2012 թթ.:









































