1913 թվականին Ավստրալիայում թողարկված առաջին թղթադրամը ռեկորդային՝ 3.5 մլն ավստրալական դոլարով (3.6 մլն ԱՄՆ դոլար) դրվել է աճուրդի: Ինչպես հաղորդում է ABC News-ը՝ աճուրդը կկայանա հունիսին:
10 շիլլինգ անվանական արժեքով թղթադրամի սերիական համարն է M00001-ը: Այն գրվել է Ազգերի համագործակցության անդամ հանդիսացող Ավստրալիայի լորդ Թոմաս Դենմենի դուստր Ջուդիտի կողմից: Նա թղթադրամը նվեր է ստացել Ավստրալիայի վարչապետ Էնդրյու Ֆիշերից՝ 1913-ի մայիսին:
Ավստրալական առաջին թղթադրամը հայտնաբերվել է գրքում՝ 1999 թվականին, Ջուդիտի մահից 12 տարի անց: 2008 թվականին թղթադրամը 2 մլն դոլարով վաճառվել է հավաքորդի: Արդեն այն ժամանակ գումարը ռեկորդային էր:










































