Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սիան քաղաքում կառուցվող մետրոպոլիտենի կայարանում մայիսի 6-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել փլուզում:
Ընդերքում այդ ժամանակ գտնվել է 9 բանվոր: Նրանցից մեկը վնասվածքներ է ստացել: 4 մարդու, ներառյալ տուժածին, հաջողվել է հանել փլուզումների տակից, ևս 5-ը արգելափակվել են հողի տակ:
Աշխատանքներ են կատարվում՝ պարզելու նրանց գտնվելու վայրը: Փրկարարական աշխատանքները դժվարանում են նոր փլուզումների հնարավորության պայմաններում: Դեպքի պատճառները ճշտվում են՝ հաղորդում է ITAR-TASS-ը:







































