Գերմանիայի բնակիչները, ովքեր վախեցած են Քյոլնի բնակիչների վրա Ամանորի գիշերը ներգաղթյալների զանգվածային հարձակումներից, արագորեն սպառում են էլեկտրաշոկերը ողջ երկրի զենքի խանութներում՝ փոխանցում է Handelsblatt թերթը։
Պարբերականի տվյալներով՝ նշվում է նաև պղպեղի գազի փոքր բալոնների, ատրճանակների վաճառքի զգալի մեծացման մասին։ Զենքի խանութների վաճառողները նշում են, որ շատ քաղաքացիներ այլևս իրենց անվտանգ չեն զգում մի շարք խոշոր քաղաքներում տեղի ունեցած հարձակումներից հետո։








































