ԴԱԻՇ-ի գրոհայինները մշակել են սեփական կոդավորված մեսենջեր Android-ի համար: Այս մասին հայտնում է TheNextWeb-ը՝ հղում անելով Ghost Security Group-ին:
Ահաբեկիչների Alwari անվանված մեսենջերը հաղորդագրությունների ծածկագրման գործառույթ ունի, որը հեռու է Telegram-ի և այլ մեսենջերների համանման գործառույթներից: Google Play-ում հավելվածը գտնել հնարավոր չէ, քանի որ այն հնարավոր է ներբեռնել միայն Darknet-ից:










































