Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինացի գիտնականները 2018 թվականին ծրագրում են առաջին անգամ զոնդ իջեցնել Լուսնի հակառակ կողմում, որպեսզի հետազոտեն Երկրի արբանյակի երկրաբանական պայմանները։
Հաղորդվում է նաև, որ Չինաստանն արդեն իսկ 2013 թվականին Լուսնի վրա իջեցրել է «Չանթիե 3» զոնդը։ Այն ժամանակ չինացիները սահմանափակվել են Երկրից Լուսնի միայն տեսանելի կողմը հետազոտելով։ Այժմ գիտնականները ծրագրում են իջեցնել «Չանթիե-4» նոր զոնդը։ Այն գործնականում նման է իր նախորդին, սակայն հաշվարկված է ավելի մեծ ծանրաբեռնվածության համար։
Չինական կողմն ընդգծում է, որ առաքելությունն ունի Լուսնի երկրաբանական երևույթները հետազոտելու նպատակ և կրելու է բացառապես խաղաղ բնույթ։ Չինաստանն արդեն իսկ դիմել է մյուս երկրների իշխանություններին՝ առաջարկելով միանալ լուսնային առաքելությանը։








































