Գերմանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել «Ընկերների որոնում» գործառույթը, որը հասանելիություն է ստանում օգտատիրոջ կոնտակտներին և նրանց սոցցանց մուտքի հրավեր է ուղարկում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Գերմանիայի Գերագույն դատարանի կոմիտեն վճռել է, որ Facebook-ում ընկերների որոնման գործառույթը գովազդային խախտում է: Սոցցանցի գործառույթը, հասանելիություն ստանալով օգտատիրոջ ցանկացած կոնտակտին, լինի՝ հեռախոսահամար թե էլեկտրոնային հասցե, սկսում է նրա ընկերներին Facebook-ին միանալու հրավերներ ուղարկել:
Դատարանը նաև նշել է, որ սոցցանցի այդպիսի մարքեթինգային պրակտիկան օգտատոիրոջը մոլորեցնում է, բացի դրանից՝ այն նրան թույլ է տեղեկացնում, թե ինչպես և որ տվյալներին է հասանելիություն ստանում:











































